Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am
Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը, որոնք հղիության վերջում անհանգստացնում են ապագա մորը, կապված են անմիջապես ծննդաբերության հետ. Ինչպե՞ս ստանալ ուղեգիր անհրաժեշտ ծննդատան համար, ինչպե՞ս ընտրել ծնունդ ընդունող բժշկին, ինչպիսի՞ առավելություններ ունի պայմանագրային ծննդաբերությունը, ճի՞շտ է, արդյոք, ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Այս կարևոր հարցերի պատասխանները պետք է նախապես փնտրել, երբ դեռևս կա մի քանի շաբաթ:
Պտղի զարգացումը
Երեխայի քաշը մոտավորապես 1500 գր է, հասակը` 40-42 սմ: Նրա բբերը կարող են լայնանալ և սեղմվել՝ ի պատասխան լույսին և մթությանը: Ոտքերին, ձեռքերին և մարմնին ավելանում է ենթամաշկային ճարպաշերտը և նրանք դառնում են ավելի կլորավուն: Պտղի օրգաններն աշխատում են գրեթե այնպես, ինչպես նորածնինը, սակայն դեռ ամբողջովին հասուն չեն և լիովին պատրաստ չեն գործել մոր օրգանիզմից դուրս: Թոքերը բավարար զարգացած չեն, որպեսզի երեխային ապահովեն թթվածնով: Տղաների մոտ դեռևս չի ավարտվել ամորձիների իջեցումը փոշտեր, աղջիկների մոտ մինչև վերջ չեն փակվել սեռական շրթերը:
Եթե այս շաբաթում հղիությունն ընդհատվի, ապա դա կհամարվի ոչ թե վիժում, այլ ծննդաբերություն: 31-րդ շաբաթում ծնված փոքրիկներին արդեն հնարավոր է բավականին արդյունավետ խնամել: Նրանց մոտ արտահայտվող հիմնական խնդիրը թոքերում սուֆրակտանտի անբավարար քանակությունն է, ինչի պատճառով ալվեոլները չեն կարողանում բացվել: Բայց այժմ շատ կլինիկաներում օգտագործում են արհեստական սուրֆակտանտ, որն օգնում է անհաս փոքրիկին` շնչել:
Մոր վիճակը
Շատ կանայք հղիության վերջում, գրեթե մշտապես, զգում են այրոց: Դրա պատճառն այն է, որ արգանդը մեծանալով վեր է բարձրանում և ավելի ու ավելի ճնշում ներքին օրգաններին, այդ թվում` ստամոքսին և կերակրափողին: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել քիչ քանակներով, բայց` հաճախ: 31-րդ շաբաթից սկսած, սովորաբար, սկսվում են «մարզական» կամ Բրեկստոն-Խիկսի կծկումները: Կարող են շարունակվել մեջքի ցավերը, հոգնածությունը, մատների ծայրերի թեթև թմրածությունը: Դա, այդպես կոչված, «արմատային համախտանիշն» է՝ կեցվածքի փոփոխման արդյունքում նյարդային վերջույթների սեղմվածությունը: Տհաճ զգացողությունները նվազեցնելուն կարող է օգնել օստեոպաթը:
Ի՞նչ անել
- Որպեսզի այտուցներ չլինեն, հարկ է սահմանափակել աղի, կծու և ապխտած կերակուրները, ինչպես նաև հաշվարկել խմած և օրգանիզմից հեռացող հեղուկի քանակները: Դրանց տարբերությունը պետք է չլինի ավելի, քան 200-300 մլ-ը:
- Հարկ է հետևել բժշկի բոլոր խորհուրդներին, հատկապես, եթե դրանք վերաերում են հղիության երկրորդ կեսին օգտագործվող աղի և հեղուկների քանակին:
- Պատրաստել ծննդաբերության համար անհրաժեշտ պայուսակը:
- Հաճախ երեխային և մորը ծննդաբերության ժամանակ և ծննդաբերությունից հետո անհրաժեշտ իրերը տրամադրում են ծննդատանը, կամ այդ մասին տեղեկացնում են բժշկական կայքերում:
- Անհրաժեշտ բոլոր իրերի պատրաստումը պետք է չթողնել վերջին օրերին, որովհետև վստահություն չկա, որ այդ ամենը հնարավոր է ձեռք բերել վերջին շաբաթվա ընթացքում` նախքան ծննդատանը հայտնվելը, օրինակ, առանց անհրաժեշտ հողաթափերի: Ավելի լավ է վերջին պահին ինչ-որ ավելորդ բան հանել պայուսակից, քան ամուսնուն ուղարկել շտապ գնումներ կատարելու:
- Խանութներում ընտրել երեխայի մահճակալը:
- Անհրաժեշտ իրերի շարքում վատ չէր լինի նաև գնել երեխայի մահճակալը՝ ներքնակով, մոմլաթով, թափարգելով և անկողնային սպիտակեղենով: Հետևեք կայքերում մանկական խանութների զեղչերին և գովազդներին, դա կօգնի նվազեցնել ընտանեկան ծախսերը:
- Հիշե՛ք, երեխային պետք չեն թանկարժեք մահճակալ և իրեր, բավակրար է, եթե նրա առաջին կահույքը լինի համեստ, բայց բնական հումքից:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն